Լրագրող Վլադլեն Տատարսկու սպանությանը հանցակից լինելու մեջ կասկածվող Դարյա Տրեպովան կալանավորվել է վարձու բնակարանում, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սանկտ Պետերբուրգում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի տարածաշրջանային ԱԴԾ-ի վարչության գործընկերների հետ համատեղ վարձու բնակարանում կալանավորել են Դարյա Տրեպովային, որը կասկածվում է թիվ 25 տանը կազմակերպված պայթյունի մեջ, որի հետեւանքով զոհվել է զինվորական թղթակից Վլադլեն Տատարսկին»,- ասել է նա։

Նշվել է, որ ներկայում կալանավորվածի հետ պրոցեսուալ գործողություններ են կատարվում։