Սպասվում է, որ Ճապոնիայում այս տարի սակուրայի ծաղկման սեզոնը կներգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների՝ շնորհիվ կարանտինային սահմանափակումների վերացման, ինչը կաջակցի տեղական բիզնեսին։
Kansai University-ի փորձագետները կարծում են, որ այս ժամանակահատվածում գործարար ակտիվության աճի դրական ազդեցությունը ճապոնական տնտեսության համար կարող է հասնել 616 մլրդ իենի (4,7 մլրդ դոլար)։
Թե՛ փոքր, թե՛ խոշոր բիզնեսները Ճապոնիայում (սկսած Starbucks Corp. սրճարանների ցանցից, որն այս ժամանակահատվածում առաջարկում է թեմատիկ ըմպելիքներ, մինչեւ տուրօպերատորներ եւ հյուրանոցային ցանցեր) կախված են սակուրայի ծաղկման ամսաթվերի վերաբերյալ փորձագետների կանխատեսումների ճշգրտությունից, նշում է Bloomberg-ը:
Հաշվի առնելով, որ սակուրայի ծաղկման ամենաակտիվ շրջանը տեւում է մոտավորապես մեկ շաբաթ, կանխատեսումների ճշգրտությունը շատ կարեւոր է։





























