Ապրիլի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պորշ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 39-ամյա վարորդ Գևորգ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։