Պղնձի գինը երեքշաբթի առավոտյան իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողներն անհանգստացած են արդյունաբերական մետաղի պահանջարկի հեռանկարներով։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,51 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 312 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,85 տոկոսով՝ 8 917 դոլար, ալյումինիումինը՝ 0,64 տոկոսով՝ 2 397,5 դոլար, ցինկինը՝ 0,82 տոկոսով՝ 2 898,5 դոլար։





























