Ռումինիայի եւ Բուլղարիայի գլխավորած ոստիկանական գործողության շրջանակներում, որին մասնակցում են Եվրոպայի 31 երկրների իրավապահներ, 2023 թվականի փետրվարին ձերբակալվել է 22 մարդ, որոնք կասկածվում են հրազենի ապօրինի առեւտրի մեջ: Այս մասին հայտնել է Եվրոպոլը։

Ոստիկաններն ընդհանուր առմամբ կատարել են 143 խուզարկություն, առգրավել են 129 միավոր հրազեն, 1492 միավոր ազդանշանային եւ ոչ մահաբեր զենք, ավելի քան 24 հազար միավոր զինամթերք, վեց նռնակ, 276 կգ դինամիտ եւ ավելի քան 21 կգ վառոդ, հաղորդել է Եվրոպոլը:

Շատ դեպքերում կասկածյալները Թուրքիայից ազդանշանային եւ ոչ մահաբեր զենքի այլ տեսակներ են գնել, որից հետո դրանք ներմուծել են ԵՄ տարածք եւ օրինական կերպով վաճառքի հանել Բուլղարիայում եւ Եվրամիության այլ պետություններում

Հուլիսին Եվրոպոլը նախազգուշացրել է, որ քրեական խմբավորումները կարող են զբաղվել Ուկրաինայից Եվրամիության երկրներ զգալի քանակությամբ հրազենի եւ զինամթերքի մաքսանենգությամբ: Եվրոպոլում հայտնել են այն դեպքերի մասին, երբ առանձին անձինք փորձել են հրազենով լքել Ուկրաինան։ Ոստիկանական ծառայությունը նաեւ ենթադրում է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով մաքսանենգության կազմակերպման համար թաքստոցներ են ստեղծվել: