BabyCenter ֆորումի մասնակիցը հարցում է անցկացրել, որի միջոցով պարզվել է, որ յուրաքանչյուր երրորդ կին գաջեթների միջոցով հետեւում է իր երկրորդ կեսին: Այս մասին հայտնում է Apple Insider պորտալը։
Նշվում է, որ հարցմանը մասնակցել է ֆորումի ավելի քան 1000 օգտատեր, եւ յուրաքանչյուր երրորդը գաջեթների օգնությամբ հետեւում է իր զուգընկերոջ տեղաշարժերին:
Այնուամենայնիվ, հարցման մեկնաբանությունների մեծ մասը եղել են այն մարդկանցից, ովքեր չեն հետեւում իրենց երկրորդ կեսին։ Շատերը կարծում էին, որ դա խախտում է գաղտնիության սահմանները: Ինչ-որ մեկի համար բավական է պարզել գտնվելու վայրը հաղորդագրության կամ հեռախոսազանգի միջոցով:
Որոշ մեկնաբանություններում հիշատակվում է նաեւ սեփական երեխաներին անվտանգության նկատառումներով «լրտեսելը»։





























