Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրեթե 80 տոկոս հավանականությամբ սուտը հնարավոր է բացահայտել նրանով, թե որքանով է մարդը մանրամասնում պատմությունը ներկայացնելիս։ Միեւնույն ժամանակ, ինտուիցիան չի օգնում բացահայտել խաբեությունը։

Գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել, որոնց մասնակցել է 1445 մարդ։ Նրանք պետք է գուշակեին՝ ճի՞շտ են, թե՞ սուտ են համալսարանում ուսանողի գործունեության մասին ձեռագիր հայտարարություններն ու տեսանյութերը:

Հետազոտության մասնակիցները, ովքեր ապավինում էին ինտուիցիային՝ սուտը հայտնաբերելու համար, կամ ովքեր օգտագործում էին բազմաթիվ գործոններ՝ որոշում կայացնելու համար, ցույց են տվել պատասխանների պատահական ընտրությունից ոչ այնքան լավ արդյունքներ։

Սակայն նրանք, ովքեր կենտրոնացել են բացառապես զեկույցների մանրամասնության վրա, մինչեւ 79 տոկոս ճշգրտությամբ կարողացել են տարբերել ճշմարտությունը ստից: