Virgin ավիաընկերության նախկին բորտուղեկցորդուհի Էշլի Վալիսը սեփական բիզնեսն է սկսել եւ հարստացել։ News.com.au-ն պատմում է  նրա պատմությունը։

Ավստրալիայի Յամբա քաղաքի 31-ամյա բնակչուհին դստեր ծնվելուց հետո մանկական նորաձեւության ապրանքանիշ է բացել: Վալիսի խոսքով՝ մտերիմներին այնքան է դուր եկել հագուստի դիզայնը, որ նրանք նրան հորդորել են սկսել մեծահասակների համար նմանատիպ իրեր կարել: Այսպիսով, 2019 թվականին կինը ստեղծել է Summi Summi ընկերությունը։ 

«Հիշում եմ, թե ինչպես նստեցի ընկերոջս հետ եւ ասացի. «Ես անում եմ հնարավոր ամեն ինչ եւ կանգ չեմ առնի, մինչեւ չծախսեմ մինչեւ վերջին դոլարը»»,-պատմել է հերոսուհին։

Պարբերականի տեղեկություններով ՝ ներկայումս Summi Summi-ի հագուստը հայտնի է տեղական ինֆլյուենսերների եւ աստղերի, այդ թվում՝ ռադիոհաղորդավար Էբբի Չաթֆիլդի շրջանում: Վալիսը կարծում է, որ իր ընկերության հաջողությունը բերել են սոցցանցերում առաջխաղացումը եւ մոդելների ունիվերսալ դիզայնը։