Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը բարելավել է 2023 թվականին համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը՝ 1 տոկոսից հասցնելով 1,7 տոկոսի։ Այս մասին ասվում է ԱՀԿ զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի:

«ԱՀԿ տնտեսագետները 2023 թվականին ապրանքային առեւտրի ծավալի 1,7 տոկոս աճ են կանխատեսում՝ նախորդ տարվա հոկտեմբերին արված 1,0 տոկոս գնահատականի համեմատ, իսկ իրական ՀՆԱ-ի աճը շուկայական փոխարժեքով՝ 2,4 տոկոս»,-ասվում է զեկույցում:  

Կազմակերպությունում ակնկալում են, որ առեւտրի եւ արտադրության աճի տեմպերն այս տարի ցածր կլինեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդած առեւտրային կոլապսից հետո անցած 12 տարիների միջին ցուցանիշներից՝ 2,6 տոկոս եւ 2,7 տոկոս։