Բրազիլիայի հարավում տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա, զոհվել է 4 երեխա, հաղորդում է G1 լրատվական պորտալը:
«Սանտա Կատարինա նահանգի Բլումենաու քաղաքում մանկապարտեզն այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել։ Ռազմական ոստիկանության տվյալների համաձայն՝ չորս երեխա զոհվել է, եւս չորսը՝ վիրավորվել»,-նշում է լրատվամիջոցը։
25-ամյա տղամարդը մաչետեով մտել է մասնավոր մանկապարտեզ, հարձակվել երեխաների վրա, ապա հանձնվել ոստիկանությանը։
Ներկայումս պարզվում է՝ արդյոք նա ունեցել է հանցակիցներ։





























