Թուրքիան եւ Ռուսաստանը մեկը մյուսի կարիքն ունեն, երկրների միջեւ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանի կայունության ապահովմանը, ինչպես նաեւ նրա տնտեսական զարգացմանը։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ լավ ծանոթ է Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների խնդիրներին։ Օղանի խոսքով, փոխգործակցելով երկկողմ եւ բազմակողմ հիմքի վրա՝ երկրները կկարողանան ավելի լավ հասկանալ միմյանց որպես հարեւաններ։
Սինան Օղանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 1-ին Իգդիրի շրջանի Մելեքլի գյուղում, ադրբեջանական ծագում ունեցող ընտանիքում։ Նա Մարմարայի FEAS համալսարանի շրջանավարտ է եւ ստացել է մագիստրոսի աստիճան նույն համալսարանում։ Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում (ՄԳԻՄՕ)։





























