Ինգուշեթիայում իրավապահների վրա հարձակված զինյալները բախումից հետո կարողացել են թաքնվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղբյուրին։
Նրա տվյալներով՝ հանրապետության Մալգոբեկի շրջանում զինյալների որոնումները շարունակվում են։ Տարածաշրջանում դեռ գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բախման ժամանակ տուժածների թիվը հասել է 11-ի։ Նրանց թվում միայն իրավապահներ են։
Մալգոբեկի շրջանի Զյազիկով-Յուրտ գյուղում բախում է տեղի ունեցել տներից մեկում արգելափակված զինյալների խմբի հետ։
Ապրիլի 3-ին ներդրված հակաահաբեկչական գործողության ռեժիմի գոտում երեք ոստիկան մահացել է։
Նախնական տվյալներով, ուժայինների հետ փոխհրաձգություն են սկսել նույն զինյալները, որոնք մարտի վերջին հարձակվել էին Հյուսիսային Օսիայի եւ Ինգուշեթիայի միջեւ ճանապարհապարեկային ծառայության կետի վրա։





























