Ճապոնիայի առափնյա պահպանությունը Միյակո կղզու շրջանում հայտնաբերել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի՝ ենթադրաբար անհետացած UH-60 Black Hawk ուղղաթիռի բեկորները, հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ Միյակոյի հարեւան Իրաբու կղզու մոտակայքում հայտնաբերվել են պտուտակի բեկորներ, ինչպես նաեւ տարածված վառելիք: 

Ուղղաթիռը դուրս է եկել Միյակո կղզուց՝ կանոնավոր պարեկության համար։ Թռիչքի տեւողությունը պետք է կազմեր մոտ մեկ ժամ։ Նշված հատվածում եղանակային պայմանները եղել են նորմալ։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ։

Ճապոնիայի առափնյա պահպանությունը չորս պարեկային նավ է ուղարկել կղզու շրջան՝ որոնողական գործողություն իրականացնելու համար։