Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու Տիտոսե քաղաքում թռչնագրիպի բռնկում է սկսվել, կոչնչացվի 310 հազար հավ, ուրբաթ տեղեկացրել է գյուղատնտեսության, անտառային եւ ձկնային տնտեսության նախարարությունը։

«Հոկայդոյի Տիտոսե քաղաքի ֆերմայում հաստատվել է թռչնի գրիպի վիրուսի առկայությունը։ Թռչունների անկման ավելացման հետ կապված՝ հետաքննություն է կատարվել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա է թռչնագրիպ։ Գենետիկական ուսումնասիրությունը հաստատել է բարձր ախտածին շտամի առկայությունը։ Սա այս սեզոնի 84-րդ դեպքն է։ Կոչնչացվի 10 հազար հավ»,- տեղեկացրել է գերատեսչությունը։

Թռչնագրիպի վիրուսի հայտնաբերումից հետո մտցվել է հավերի եւ ձվերի տեղափոխման կարանտին ֆերմայի շուրջ՝ 3 կիլոմետր շառավղով, արգելվել է հավերն ու ձվերը տեղափոխել 10 կիլոմետրանոց գոտուց դուրս։

Ընթացիկ սեզոնին Ճապոնիայում ոչնչացվել է ավելի քան 150 մլն ընտանի թռչուն։ Հոկտեմբերի 28-ից թռչնագրիպ է հայտնաբերվել երկրի 47 պրեֆեկտուրաներից 25-ում, գրանցվել է հիվանդացության 84 դեպք։ Սա զգալիորեն գերազանցում է նախանցած սեզոնի՝ 2020-201թթ. ռեկորդային դարձած ցուցանիշները. այն ժամանակ ոչնչացվել էր 9,87 մլն թռչուն, հայտնաբերվել էր թռչնագրիպի բռնկման 52 դեպք Ճապոնիայի 47 նահանգներից 18-ում։