Ռուսաստանը պատրաստ է օգնել Վիետնամին ինչպես մեծ, այնպես էլ փոքր հզորության ատոմային էլեկտրակայաններ կառուցելու գործում, եթե վիետնամական կողմը նման ցանկություն հայտնի, Հանոյում Վիետնամի ատոմային ճյուղի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Նա ընդգծել է այն կարեւոր դեր, որը կարող է խաղալ ատոմային էներգետիկան Վիետնամի էներգետիկ անկախության ապահովման գործում։
«Այդպիսի որոշման ընդունումը Վիետնամին թույլ կտա ընդհուպ մոտենալ կլիմայական չեզոքության հասնելու նպատակին»,- ավելացրել է Չեռնիշենկոն։





























