Ամերիկացի միլիարդատեր եւ գյուտարար Իլոն Մասկը շաբաթ օրը կմեկնի Չինաստան, հնարավոր է, որ նա կանգ առնի Շանհայի Tesla ընկերության գործարանում, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով ուղեւորության ծրագրին ծանոթ աղբյուրներին։

Միլիարդատիրոջ ժամանակացույցում կներառվի հանդիպումը Շանհայի իշխանությունների հետ, տեղեկացրել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ծրագրերը փոփոխական են եւ դեռ կարող են փոխվել։

Tesla-ն պատասխանել է ոչ աշխատանքային ժամանակ Մասկի կատարած այցի առիթի վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին։

Մասկի այցը տեղի է ունենում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության սրման ֆոնին՝ ամերիկյան երկնքում խփված ենթադրյալ չինական օդապարիկից սկսած մինչեւ Պեկինի գործընկերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմի համատեքստում։

Մասկը ճամփորդում է Թոն Չժուի հետ, որն այս ամիս նշանակվել է Tesla-ի՝ ավտոմեքենաշինության գծոբ փոխնախագահ։

Չժուն ընկերությանը միացել է 2014թ. եւ ղեկավարել է Շանհայում Tesla-ի գործարանի շինարարությունն ու գործարկումը։ Նա չորս գործադիր տնօրեններից մեկն է Մասկի, ֆինանսական տնօրեն Զաքարի Քիրքհորնի եւ Դրյու Բագլինոյի հետ միասին, ավագ փոխնախագահ ուժային սարքերի եւ էներգետի ինժինիրինգի գծով։

ԱՄՆ-ից հետո Չինաստանը Tesla-ի ամենամեծ սպառման շուկան է, որին 2022թ. բաժին է ընկել հասույթի 22,3 տոկոսը։ Մարտին ընկերությունն ավելացրել է մատակարարումները Շանհայի իր գործարանից։