Տեխասի այգիների աշխատակիցները եւ վայրի բնության փորձագետները հետաքննում են Ռիո Գրանդե հովտում խցիկում հայտնված գազանի հանելուկը։

Բենթսեն Ռիո Գրանդե Վելլի պետական այգու ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ խցիկը հովտում նկարահանել է մի կենդանու գիշերային պատկերը, որի «ինքնությունը» մինչ այժմ չի պարզվել։

«Սա ինչ է՝ նոր տեսա՞կ։ Փախուստ մոտակա կենդանաբանական այգուց։ Թե՞ պարզապես այգու վերահանդերձավորված պահապանն է։ Ինչ էլ որ լինի՝ գրավիչ է այդպիսի անհավանական կենդանի տեսնելն իր բնական միջավայրում»,- նշվել է այգու հաղորդագրությունում։

Այգու ներկայացուցիչները գրել են, որ հանրությանը կտեղեկացնեն հետաքննության ընթացքի մասին։

Նկարի տակ մեկնաբանություն գրողները ենթադրել են, որ կենդանին կարող է փորսուղ, կուղխ, անտառային շուն կամ նույնիսկ օպտիկական պատրանք լինել։