Բռնարար եւ մարդասպան Թաբո Բեստերը, որը փախել էր հարավաֆրիկյան բանտից սեփական մահը «բեմադրելուց» հետո, ձերբակալվել է Տանզանիայում, տեղեկացրել է ВВС-ին։

Բեստերը մեկ տարի ազատության մեջ էր. կարծիք կար, որ նա մահացել է բանտախցում՝ ինքնահրկիզվելով։

Հետախուզումը հայտարարվել էր անցած ամիս՝ այն բանից հետո, երբ նոր փորձաքննությունը ցույց էր տվել, որ մահացածի մարմինը նրանը չէր։

Բեստերը բռնվել է ուրբաթ, նրա հետ էին սիրած աղջիկն ու երրորդ կասկածյալը, նա կարտահանձնվի Հարավային Աֆրիկային։

Բեստերը հայտնի է որպես «Facebook-ի բռնարար» այն բանի համար, որ սոցիալական ցանցի կայքն օգտագործել է իր զոհերին գայթակղելու համար։

Նա դատապարտվել է 2012թ. իր ընկերուհու՝ մոդել Նոմֆունդո Տիխուլուի բռնաբարության եւ սպանության համար։ Մեկ տարի առաջ մեղավոր է ճանաչվել երկու այլ կանանց բռնաբարելու եւ թալանելու համար։

Մայիսին տեղեկացվել էր, որ նրան մահացած են գտել իր խցում. նա, իբր, ինքնահրկիզվել էր Բլումֆոնթեյն քաղաքի Մանգաունգ ուղղիչ կենտրոնում։

Սակայն տեղի ԶԼՄ-ները կասկածներ էին հայտնել Բեստերի մահվան հետ կապված։

Մարտին ոստիկանությունը նոր հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ հետագա թեստերը ցույց են տվել, որ մահացածը Բեստերը չէր, եւ որ այդ մարդը մահացել էր բութ առարկայի հարվածից։

G4S բրիտանական պահապանների ընկերության (բանտի, որտեղ նա պահվում էր, կառավարիչ ընկերությունն է) աշխատակիցներին մեղադրել են այն բանում, որ նրանք օգնել են Բեստերին փախչել։

Բեստերի փախուստը զայրույթ է առաջացարել Հարավային Աֆրիկայում։ Այստեղ սեռական բռնության ցուցանիշներն ամենաբարձրերից մեկն են աշխարհում։