78-ամյա ամերիկուհի Բոնի Գուչին, որը երկու անգամ դատվել է բանկի կողոպուտի համար, նոր մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՆ Միսուրի նահանգում վերջերս կատարված կողոպուտի ժամանակ գանձապահին ուղղված գրության պատճառով՝ «Ես չէի ուզում վախեցնել ձեզ»։

Գուչը բանտարկվել է 25 000 ԱՄՆ դոլարի գրավի դիմաց այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել Պլեզանթ-Հիլում կատարած կողոպուտի համար, գրում է The Kansas City Star-ը:

Նա նաեւ դատապարտվել է 1977 թվականին Կալիֆոռնիայի բանկի կողոպուտի եւ 2020 թվականին Կանզաս Սիթիի արվարձանում  միայնակ կատարած կողոպուտի համար: 

Վերջին գործով ներկայացված դատական փաստաթղթերում ասվում է, որ կողոպուտի մասին գրության մեջ պահանջվում էր «13 000 մանր թղթադրամ» եւ հավելում՝ «շնորհակալություն, կներեք, ես չէի ուզում վախեցնել ձեզ»։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա խնդրում գանձապահին շտապել, հայտնել են Քասի շրջանի դատախազները: