Հոսպիտալացված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վիճակը բարելավվում է, սակայն նա շարունակում է բուժում անցնել պրոգրեսիվ թերապիայի հիվանդասենյակում, ասվում է նրան բուժող բժիշկների հայտարարության մեջ:

«Վերջին 48 ժամվա ընթացքում նկատվել է վերահսկվող օրգանների գործառույթների շարունակական բարելավում»,-ասվում է հայտարարության մեջ։

Բժիշկների խոսքով՝ 86-ամյա քաղաքական գործչի համար նշանակված թերապիան տալիս է ակնկալվող արդյունքները, ինչը թույլ է տալիս զգուշավոր լավատեսություն արտահայտել: Բեռլուսկոնին, նշել են նրանք, շարունակում է գտնվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Անցած չորեքշաբթի 86-ամյա քաղաքական գործիչը կրկին տեղափոխվել էր Միլանի San Raffaele հիվանդանոց, որտեղից նա դուրս էր գրվել մարտի 30-ին՝ կլինիկայում չորս օր մնալուց հետո: Սկզբում ԶԼՄ-ները հայտնել էին, որ իտալացի քաղաքական գործիչը  հոսպիտալացվել է շնչառության հետ կապված խնդիրների պատճառով, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ նա բուժում է ստանում քրոնիկ լեյկեմիայի դեմ։

Adnkronos լրատվական գործակալության տվյալներով՝ Բեռլուսկոնիի մոտ լեյկոզ է ախտորոշվել երկու տարի առաջ,  իսկ այժմ հիվանդությունը սրվել է։