Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ հակամարտությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շրջանի պատճառով հանգեցրել է գործընկերային հարաբերությունների ստեղծման Հարավային Կովկասում, որոնք զարմանալիորեն դուրս են գալիս կրոնական, էթնիկ եւ աշխարհաքաղաքական սահմաններից, գրել է Foreign Affairs-ը։

Իրանը, որտեղ կառավարում են շիա հոգեւորականները, տնտեսական փրկարար օղակ է ապահովել քրիստոնեական մեծամասնությամբ Հայաստանի համար, որի հիմնական հովանավորը երկար ժամանակ Ռուսաստանն էր։ Այդ ընթացքում Իսրայելը եւ Թուրքիայի սուննիադավան մեծամասնությունը ձեւավորել են ռազմավարական դաշինք՝ գերազանցապես շիադավան Ադրբեջանի հետ։ Իսկ երկու խառը երկրները շիադավանների մեծամասնությամբ՝ Իրանը եւ Ադրբեջանը, նախկինի պես ներգրավված են տարածքների եւ ինքնության մազին բազմամյա դաժան վեճի մեջ։

Մոտ երեք տասնամյակի ընթացքում, երբ ղարաբաղյան հակամարտությունը փակուղի էր մտել, այս դասավորությունը հիմնականում դիտարկվում էր որպես դեպք, երբ քաղաքական գործիչները տարօրինակ գործընկերներ են ձեռք բերում. հետաքրքիր է, բայց անհանգստության առիթ։ Սակայն 2020թ. հակամարտության իմպուլսը վճռականորեն տեղափոխվեց Ադրբեջանի կողմը, որը ակնհայտ ռազմական հաղթանակ տարավ Հայաստանի հանդեպ կարճ, բայց հետեւողական պատերազմում՝ տարածքի համար։ Նման արդյունքը դանդաղ, բայց ճիշտ վտանգավոր էֆեկտի է հասցնում բնորոշ, բայց վաղուց թաքուն լարվածությունը տարածաշրջանում խաղացողների միջեւ։ Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը, որը սովորաբար ամենակարեւոր արտաքին խաղացողն էր հակամարտությունում, շեղվել է Ուկրաինայի դեմ սեփական անվստահ պատերազմով։

Այնինչ, կապված այն բանի հետ, թե ինչպես են Իսրայելի կապերն Ադրբեջանի հետ խորանում, Իրանն սկսել է անհանգստանալ, որ Իսրայելն Ադրբեջանը վերածում է իր վստահելի անձի եւ նրան կօգտագործի որպես մեկնարկային հարթակ Իրանի դեմ գործողություններում։ Վերջին տաիներին Իրանը դարձել է այն բանի վկան, թե ինչպես է Իսրայելը մոտենում Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ՝ Թեհրանի հանդեպ ընդհանուր անբարյացակամության պատճառով։ Իրանցիներն այժմ զգուշանում են, որ նման դինամիկա է ստեղծվում Իսրայելի եւ գերազանցապես թյուրք բնակչությամբ երկու երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Սպառնալիք զգալով այն հարցում, որ կարող է սեղմվել հարավում իսրայելա-արաբական եւ հյուսիսում իսրայելա-թուրքական բլոկների միջեւ՝ ներքին անկարգությունների հաշվառմամբ, Թեհրանը կարող է բացահայտ հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից եւ փորձել ապակայունացնել իրադրությունն Ադրբեջանում։ Այդ ընթացքում ավելի ինքնավստահ Ադրբեջանը կարող է փորձել զինել եւ անջատողականություն հրահրել Իրանի ադրբեջանցի բնակչությանը։ Այդ քայլերը կարող են հանգեցնել պարույրի թեժացման, որը սպառնալիքի տակ կդնի ռազմավարական առումով կարեւոր Հարավային Կովկասի կայունությունը եւ կարող է հանգեցնել ավելի լայն ճգնաժամի։

...Ներկայում Բաքուն պահանջում է, որպեսզի Երեւանը համաձայնի միջանցքի ստեղծմանը Հայաստանի տարածքով, որն Ադրբեջանը կմիացներ Նախիջեւանի՝ Հայաստանի ներսում ադրբեջանական մեծամասնություն ունեցող անկլավի հետ։ Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդ անցումն անվանել է «պատմական անհրաժեշտություն»։ ...[դա] տեղի կունենա, որովհետեւ երկու երկրներն այլեւս ընդհանուր սահմաններ չունեն։ Իրանը Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր կապող օղակ Եվրասիայի հետ եւ սպառնացել է ռազմական ուժ կիրառել տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցած տարվա հուլիսին կայացած հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին զգուշացրել էր Իրանի եւ Հայաստանի միջեւ պատնեշի ստեղծման հարցում՝ նկատի ունենալով «հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող հաղորդակցային երթուղու» շրջափակումը։

Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նորից պատերազմ բռնկվի, Իրանը, հավանաբար, ավելի բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քան նախկինում, որովհետեւ դրույքներն այժմ շատ ավելի բարձր են։ Անցած տարվա հոկտեմբերին ԻՀՊԿ-ի բարձրաստիճան հրամանատարը եւ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է իրանական անօդաչուների ձեռքբերմամբ։ Բացի այդ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ անցած տարվա աշնանից Իրանը Հայաստանին է տրամադրել հակատանկային հրթիռային համալիրներ եւ հրթիռներ, չնայած Երեւանը հերքում է այդ մեղադրանքները։

Հնարավոր սցենարներից մեկում Իրանը կարող է որոշել հրթիռներով եւ անօդաչուներով հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք, Իրանի կառավարության հավաստմամբ, իսրայելական բազաներ են Ադրբեջանում, այն գործողությունների նման, որոնք նա վերջին ամիսներին իրականացրել է իսրայելական «ռազմավարական կենտրոնների» դեմ Իրաքի շրջաններում, որտեղ գերակշռում են քրդերը։ (Իրաքյան քրդերի պաշտոնական անձինք հերքել են նման բազաների գոյության պնդումները)։ Այնուհետեւ Ադրբեջանը եւ Իսրայելը, գուցե Թուրքիայի օժանդակությամբ, կարողանան փորձել ապստամբություն հրահրել Իրանի էթնիկ ադրբեջանցիների շրջանում, ինչն, իր հերթին, կարող էր իրանցի զինվորականներին դրդել ռիսկի դիմել հենց Ադրբեջանում։

Առայժմ իրադարձությունների այս հաջորդականությունը զուտ հիպոթետիկ է։ Բայց այն, ինչը հիպոթետիկ չէ, հավանականությունն է այն բանի, որ հակամարտությունը Հարավային Կովկասում կվերաճի ճգնաժամի, որը կարող է ներքաշել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին (Ադրբեջանի, Իսրայելի եւ Թուրքիայի կողմից) եւ Ռուսաստանին (Հայաստանի եւ Իրանի կողմից)՝ դրանով իսկ խզման եւս մեկ գիծ բացելով Ռուսաստանի հետ Արեւմուտքի ոչ հեշտ հարաբերություններում եւ ամրապնդելով Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ ծագող ռազմական մրցակցությունը։