Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն բացել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը։ Այս մասին NEWS.am-ին ասաց գերիներից մեկի հարազատը՝ Արկադի Հովհաննիսյանը:
Նշենք, որ նրանք այսօր վաղ առավոտից փակել էին միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում պատկան մարմիններից ներկայացուցիչների հետ:
«Մեզ հետ այդպես էլ չհանդիպեցին: Բայց դա չի նշանակում, որ էլ չենք անելու, էլի են լինելու այսպիսի գործողությունները»,- ասաց Արկադի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս գտնվում են գերեվարության մեջ։ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։





























