Բժիշկները զգուշացրել են, որ մումիաների ցուցահանդեսը Մեքսիկայում կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Դրանց վրա ապրող վնասակար սնկերը կարող են վնասել թանգարանի այցելուներին։

Մումիաները թաղվել են չոր եւ հանքանյութերով հարուստ ընդերք ունեցող դամբարաններում, ինչը նպաստել է այն բանին, որ դրանք հիանալի պահպանվեն։ Այժմ դրանց թաղման տեղերն ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից են շրջանում։

Մումիաներից գոնե մեկի վրա հայտնաբերվել են սնկերի հնարավոր կուտակումների նշաններ։ Դա կարող է վտանգավոր լինել բոլորի համար, ովքեր աշխատում են թանգարանում եւ այցելում են ցուցահանդես։

Գիտնականները խորհուրդ են տալիս անվտանգության պատշաճ միջոցներ կիրառել ինչպես հանրության, այնպես էլ մշակութային ժառանգության պաշտպանության համար։