Չինաստանում ընկերության աշխատակիցը 365 օր վճարովի արձակուրդ է շահել, գրում է AsiaOne-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ մրցանակը խաղարկվել է ընկերության կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ: Հաղթող է ճանաչվել ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող տղամարդը։ Նա սկզբում չի հավատաեց եւ մի քանի անգամ հարցրել է հաղորդավարին, թե արդյոք սխալ կա։ Ղեկավարությունը հայտնել է, որ աշխատողի հետ կքննարկի՝ արդյոք նա ցանկանում է օգտվել արձակուրդից կամ փոխարենը կանխիկ գումար ստանալ:
Հաղթողի մասին հաղորդագրությունները սոցցանցերի օգտատերերի մոտ նախանձի զգացում են առաջացրել։ Շատերը սկսել են հետաքրքրվել՝ կան արդյոք թափուր աշխատատեղեր այդ ընկերությունում, սակայն մեկնաբանողներին անհանգստացրել է այն, որ եթե չինացին մեկ տարով արձակուրդ գնա, նրա փոխարեն այլ մարդ կգտնեն։ Ինքը՝ տղամարդը, դեռ չի բացահայտել իր ծրագրերը։




























