Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է օրենք կենսաթոշակային բարեփոխման մասին, փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը, «Ֆրանսիայի Հանրապետության Պաշտոնական թերթում»։
«Այսպիսով, Սոցիալական ապահովագրության օրենսգրքում փոփոխություններ են մտցվում։ Առաջին կետում «վաթսուներկուսը» փոխարինվում է «վաթսունհինգ» բառով»,- նշվել է փաստաթղթի տեքստում։
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մասամբ օրինական է համարել կենսաթոշակային բարեփոխումը եւ հավանություն տվել թոշակի անցնելու նվազագույն տարիքը 62-ից 64 դարձնելու կարեւոր հոդվածին։



























