Սուդանում մարտական բախումների զոհերի թիվը հասել է 97-ի, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի բժիշկների արհմիությանը։

«Առնվազն 97 մարդ սպանվել եւ եւս 365-ը վիրավորվել է»,- նշվել է հայտարարությունում։

Ավելի վաղ ԱՀԿ-ն տեղեկացրել էր, որ մահացածների թիվը 83 է։

Սուդանի զինված ուժերի, որը գլխավորում է երկրի փաստացի առաջնորդ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը, եւ Արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատներ) հրամանատար Մուհամեդ Համդան Դագալոյի միջեւ հակամարտությունը ապրիլի 15-ին բացահայտ բախման է վերածվել։ Մարտական գործողություններ են ընթանում Սուդանի մայրաքաղաք Խարթումում, ինչպես նաեւ մայրաքաղաքի ագլոմերացիայում եւ երկրի այլ շրջաններում։