Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն երկուշաբթի սկսել են Korea Flying Training (KFT) ամենամյա խոշոր համատեղ զորավարժությունները, որոնք կշարունակվեն 12 օր, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի ՌՕՈւ-ին։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկուշաբթի Հարավային Կորեան, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան սկսել են հակահրթիռային պաշտպանության եռակողմ զորավարժություններ Ճապոնական ծովի միջազգային ջրերում։

Ինչպես նշել է գործակալությունը, KFT-ն դաշնակիցների ամենամյա երկու խոշոր զորավարժություններից մեկն է եւ իրականացվում է տարվա առաջին կեսին։ Երկրորդ կեսին տեղի են ունենալու նման զորավարժություններ՝ Vigilant Storm անվանմամբ։

Այս տարի KFT-ին մասնակցելու են 110 ինքնաթիռ, ավելի քան 1 400 զինծառայող։ Դրանք տեղի են ունենալու Քվանչժու քաղաքի ավիաբազայում եւ տեւելու են 12 օր։ Հարավկորեական կողմից գործարկվելու են -35A, F-15K եւ KF-16 կործանիչներ, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ F-16, F-35B կործանիչներ, A-10 գրոհայիններ, FA-18 բազմաթիրախ կործանիչներ։

Տեղեկացվել է, որ զորավարժությունները կենտրոնանալու են դաշնակիցների օպերատիվ համատեղելիության եւ նրանց հնարավորությունների բարելավման վրա եւ ներառելու են խմբային թռիչքներ, աջակցության ցուցաբերում գործողությունների ընթացքում։