Մյանմայի իշխանությունները համաներման շրջանակում ազատ են արձակել 3 113 բանտարկյալի, ներառյալ 98 օտարերկրացու՝ ի պատիվ երկրի ավանդական Նոր տարվա, տեղեկացրել է «Ռոյթըր» գործակալությունը։
Հղում կատարելով երկրի կառավարության հայտարարությանը, որը հրապարակվել է «զինվորականների հետ կապված Թելեգրամ-ալիքներում», գործակալությունը տեղեկացրել է, որ «Մյանմայի խունտան ազատ է արձակել 3 113 բանտարկյալի, ներառյալ 98 օտարերկրացու, որպեսզի երկուշաբթի նշվի երկրի ավանդական Նոր տարին»։
Հաղորդման համաձայն՝ Մյանմայի զինվորական իշխանությունները չեն նշել, թե հատկապես որ բանտարկյալներն են հայտնվել համաներման տակ։
«Համաներումը հայտարարվել է «Նոր տարվա տոնակատարության առիթով Մյանմայում, որպեսզի ուրախություն պատճառվի ժողովրդին եւ լուծվեն հումանիտար խնդիրները»,- գործակալությունը մեջբերել է Մյանմայի պետական վարչակազմի ռազմական խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ Աուն Լին Դվեի խոսքերը։





























