Թայվանի Զինված ուժերը մեկ օրում կղզու մոտ գրանցել է չինական 18 ինքնաթիռ եւ չորս նավ, վկայում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
«Ապրիլի 16-ի ժամը 6.00-ից մինչեւ ապրիլի 17-ի ժամը 6.00-ն Թայվանի շուրջ գրանցվել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 18 ինքնաթիռ եւ չորս նավ»,- նշվել է գերատեսչության թվիթերյան հաղորդագրությունում։
Տեղեկացվել է, որ չորս ինքնաթիռ դուրս է եկել կղզու ՀՕՊ-ի ճանաչման գոտի, ներառյալ TB-001 անօդաչուն, Z-9 ուղղաթիռը եւ J-11 կործանիչը։ Գերատեսչության հայտարարությամբ՝ Թայվանը օդային եւ ծովային պարեկ է ուղարկել՝ հետեւելու իրավիճակին, ինչպես նաեւ պատրաստ վիճակի է բերել ցամաքային բազավորման հրթիռային համալիրները։
Իրավիճակը Թայվանի շուրջ զգալիորեն սրվել է կղզի անցած տարվա օգոստոսի սկզբին այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուիցչների պալատի խոսնակի պաշտոնն զբաղեցնող Նենսի Փելոսիի այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը՝ դրանում Թայվանի անջատողականությանն ԱՄՆ-ի աջակցությունը տեսնելով, եւ ծավալուն զորավարժություններ է անցկացրել։





























