Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը հայտարարել է, որ Բրատիսլավան ավարտել է Կիեւին ՄիԳ-29 կործանիչներ հանձնելու գործընթացը։

Նադի խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը ստացել են 13 ինքնաթիռ։

Մարտին օդաչուները չորս մեքենա էին հանձնել, եւս ինը ավելի ուշ տեղ էր հասցվել ցամաքով։ Որպես Ուկրաինային ՄիԳ-29-երի հանձնման փոխհատուցում Սլովակիան ԱՄՆ-ից կստանա 12 AH-1Z Viper ուղղաթիռներ։