Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եւ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը առաջիկայում կհանդիպեն, ասել է Իրանի ԱԳՆ-ի Պարսից ծոցի դեպարտամենտի տնօրեն Ալիռեզա Էնայաթին, տեղեկացրել է IRNA գործակալությունը։

«Արտաքին գործերի նախարարների հանդիպումը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի օրակարգում է»,- գործակալությունը մեջբերել է Էնայաթիի խոսքերը։

Ապրիլի առաջին կեսին երկու երկրները ընդունել են տեխնիկական մասնագետների պատվիրակություններին, որոնք պետք է պատրաստեն դեսպանությունների բացումը։ Էնայաթիի խոսքով՝ «պայմանավորվածության համաձայն՝  երկու երկրների դեսպանությունները կբացվեն մինչեւ մայիսի 9-ը, եւ այդ ընթացքում արտաքին գործերի նախարարները կհանդիպեն»։ Նա նշել է, որ դեսպաններն առայժմ նշանակված չեն։