Ապրիլի 19-ին Բաքու կայցելի Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը։ Նա կմասնակցի Ադրբեջան-Իսրայել միջկառավարական հանձնաժողովի նիստին։
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ-ին, Քոենը կգլխավորի մեծ պատվիրակություն՝ տնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման համար։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ադրբեջանը Թել Ավիվում բացել էր իր դեսպանատունը, ինչը առաջացրել էր Թեհրանի սուր բացասական արձագանքը։ Իրանի վարչակարգի՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու փորձերը, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացումից, էլ ավելի են սրել ադրբեջանա-իրանական հարաբերությունները։





























