Սուդանի Հայոց միակ եկեղեցին հայտնվել է հակամարտող ուժերի թեժ գիծերի կենտրոնում: Այս մասին «Արեւելք» ին հայտնել են Սուտանի մայրաքաղաք Խարթումում ապրող հայերը:

Հաղորդվում է նաեւ, որ հակառակ ընթացող բախումներին, մինչեւ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել։

Նշենք նաեւ, որ Սուտանի մեջ արդեն երրորդ օրն է, որ բախումներ են գրանցվում մի կողմից Սուտանի պետական բանակի, մյուս կողմից «Թատախոլ Սարիհ» անունով հայտնի ոստիկանության միջեւ:

Կան հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ, ռազմական գործողությունները տարածվել են ամբողջ երկրի քաղաքների մեջ։

Սուդանի հայկական համայնքը համարվում է Սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկը, այնտեղ ապրում են շուրջ 15 հայեր: