Սուդանի ինքնիշխան խորհրդի (երկրի կառավարող մարմին) ղեկավար, բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը որոշել է ցրել արագ արձագանքման ուժերը (հատուկ նշանակության ուժեր), որոնք ղեկավարում է խորհրդում նրա տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոն (Համիդտի)։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հղումով։
«Ինքնիշխան խորհրդի ղեկավարը որոշել է ցրել արագ արձագանքման ուժերը եւ դրանք հայտարարել պետության դեմ խռովարար ուժ», - Al Arabiya հեռուստաալիքը ներկայացրել է ԱԳՆ-ի հայտարարությունը։





























