Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հետաքննություն է սկսել վարչապետ Ռիշի Սունակի դեմ՝ կապված ֆինանսական շահերի հայտարարագրի հետ, հայտնում է խորհրդարանի կայքը։
Կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր պատգամավոր պետք է «շահերի ռեեստրում» գրանցի ստացված բոլոր նվերները, ներդրումներն ու նվիրատվությունները։
Հետաքննությունն սկսվել է ապրիլի 13-ին։
Ոչ խորհրդարանը, ոչ տեղական լրատվամիջոցները չեն նշում ո՛չ հետաքննության պատճառը, ոչ ավելի կոնկրետ մանրամասներ։





























