ԱՄՆ-ն եւ դաշնակիցները Ուկրաինային նախապատրաստում են հարձակման, որը ծրագրված է ապրիլի 30-ին, հայտնում է Newsweek ամերիկյան ամսագիրը՝ հղում անելով համացանցում հայտնված գաղտնի փաստաթղթերին:

«Ապրիլի 30-ին նախատեսվող հարձակումից առաջ մատակարարումներն ուղարկվում են Ուկրաինա», - նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով փաստաթղթերը։

Ինչպես նշվում է նյութում, Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները «նայում են ապագային» եւ զբաղված են Ուկրաինային նախապատրաստելով գարնանային հակահարձակման:

Ավելի վաղ «Բլումբերգը», հղում անելով ԵՄ ներկայացուցչին, հայտնել էր, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները Կիեւի հնարավոր հակահարձակումից էական բեկում չեն սպասում: