Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռագիր է հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ հայտնելով երկկողմ հարաբերությունները զարգացնելու իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Հեռագրում Սի Ծինփինը նշել է, որ ԿԺԴՀ-ն և Չինաստանը «լավ հարևաններ» են։ Բացի այդ, Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացմանը, ինչպես նաև դրանց մշտական առաջընթացին նոր մակարդակի վրա։
Ուղերձում ընդգծվում է, որ Չինաստանի առաջնորդը պատրաստ է նպաստել տարածաշրջանում և մոլորակի վրա խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը, «ամրապնդելով ռազմավարական հաղորդակցությունը և գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընի հետ գլխավորելով Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների զարգացումը։





























