Կարեն Դեմիրճյանի հուշարձանի աշխատանքները կավարտվեն այս տարի։ Այս մասին Երեւանի ավագանու ապրիլի 18-ի նիստում ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա պարզաբանել է, որ այս տարվա հուլիսին հուշարձանը վերջնականապես պատրաստ կլինի։ «Կիրականացվեն կից տարածքի բարեկարգման աշխատանքներ»,- ավելացրել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարել խորհրդարանականների եւ կառավարության անդամների։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է նաեւ խորհրդարանի նախագահ, Խորհրդային Հայաստանի նախկին բազմամյա ղեկավար Կարեն Դեմիրճյանը։





























