Սուդանի արագ արձագանքման ուժերը (հատուկջոկատայինները) երեքշաբթի հայտարարել են, որ պատրաստ են պատասխանել կրակը մեկ օրով դադարեցնելու միջազգային կոչերին՝ հումանիտար միջանցքներ բացելու համար:
«Մենք հայտարարում ենք, որ համաձայն ենք 24 ժամով զինադադար սահմանելու առաջարկին։ Վերահաստատում ենք մեր ուժերի հավատարմությունը երեկ առավոտյան այդ կապակցությամբ տրված հրահանգներին։ Նշում ենք, որ մյուս կողմը չի պահպանում հրադադարը, իսկ նրա ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել բնակավայրերին»,-ասվում է Twitter-ում հատուկ նշանակության ուժերի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:





























