Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը երեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Դամասկոս։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի տեղեկատվության նախարարությանը։
«Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանն այսօր կժամանի Դամասկոս՝ հանդիպելու [Սիրիայի] նախագահ Բաշար ալ-Ասադի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Անցյալ շաբաթ ղեկավար արքայազն Ֆեյսալը Ջիդայում բանակցություններ է վարել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի հետ, որի արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել։
Սիրիացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Սաուդյան Արաբիա, որը նույնպես առաջինն էր 2011 թվականին երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո, նախորդել էր Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի, Հորդանանի եւ Իրաքի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր Արաբական պետությունների լիգային Սիրիայի լիիրավ անդամակցությունը վերականգնելու հարցին:
Ջիդայում ընթացող հանդիպմանը՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊՀՀ) հովանու ներքո, որին մասնկացել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Բահրեյնը, Քուվեյթը եւ Օմանը, վերջնական որոշում չեն ընդունել Սիրիային Արաբական լիգա վերադարձնելու մասին, սակայն համաձայնության են եկել խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ։





























