Եվրախորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել որոշմանը, որը թույլ կտա ինքնահռչակ Կոսովոյի անձնագրեր ունեցողներին մինչեւ 90 օր ժամկետով մեկնել ԵՄ երկրներ առանց վիզաների։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեցոլան:
Մարտի սկզբին այդ որոշումը հավանության էր արժանացել Եվրամիության Խորհրդի կողմից։
«Ես ոչ մի առարկություն չեմ ստացել ԵՄ խորհրդի դիրքորոշման վերաբերյալ։ Առաջարկն ընդունվել է»,-ասել է նա Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանի քվեարկության արդյունքներով։
Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ 2024 թվականին այդ որոշման ուժի մեջ մտնելուց հետո «Արեւմտյան Բալկաններում կգործի Շենգենյան ռեժիմի նմանությամբ ռեժիմ»։





























