Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ սուզանավերի կառուցման հարցով, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիան ավելի վաղ շահագործման է հանձնել աշխարհում առաջին ավիակիրը, որը նախատեսված է հարվածային անօդաչու սարքեր տեղակայելու համար:
«Կան երկրներ, որոնք պատրաստ են Թուրքիայից ավիակիրներ եւ սուզանավեր պատվիրել։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ սուզանավերի կառուցման հարցով»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu լրատվական գործակալությունը։
Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել նաեւ հայրենական սուզանավի ստեղծման նախագծի իրականացմամբ։
«Տեխնոլոգիաերն անընդհատ զարգանում են, թարմացվում: Դա նման է սպորտին, ձգտում՝ նոր նշաձողերին»,- հայտարարել է Էրդողանը։





























