Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ և նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։
Ինչպես հայտնում է Al-Mayadeen-ը, Սիրիայի նախագահ Ասադը կարող է պատասխան այցով մեկնել Սաուդյան Արաբիա։
Ասադն ընդգծել է, որ Սիրիայի և Սաուդյան Արաբիայի միջև առողջ հարաբերությունները բխում են երկու երկրների և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի շահերից։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել պատերազմի հետեւանքները հաղթահարելու եւ կայուն զարգացման հասնելու՝ Սիրիայի կարողությունների նկատմամբ։
Նա նշել է, որ Էր Ռիադն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և կայունության ու անվտանգության վերականգնմանը։





























