ՀՕՊ «Patriot» համակարգն արդեն մատակարարվել է Ուկրաինա: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը։ 

«Patriot»-ն ամերիկյան զենիթահրթիռային համակարգ է, որն Արևմուտքը խոստացել էր մատակարարել Կիևին՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը սկսելուց հետո։