Պեկինը կարող է միջուկային մարտագլխիկների թիվը հասցնել 1500-ի: Այս մասին ԱՄՆ-ում սպառազինությունների վերահսկման թեմայի վերաբերյալ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է դաշինքի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մինչև 2035 թվականը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Չինաստանը գլոբալ պատասխանատվություն է կրում, քանի որ այն համաշխարհային տերություն է։
Նրա համոզմամբ՝ սպառազինությունների վերահսկման հարցում անվտանգության աճը բխում է Չինաստանի շահերից, որի հետ դաշինքը համագործակցում է ի շահ ընդհանուր հետաքրքությունների։
Նշենք, որ տարբեր գնահատականներով՝ Չինաստանն այժմ ունի մոտ 300-350 միջուկային մարտագլխիկ։





























