Առաջիկա շաբաթներն ու ամիսները կրիտիկական են Ուկրաինայի համար։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։
«Մենք փորձում ենք Ուկրաինային տրամադրել ամեն անհրաժեշտը», - ասել է Քիրբին։





























