ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը հրապարակել են համատեղ հարկային հայտարարագիր, որում հաշվետվություն են ներկայացրել ընտանիքի տարեկան 579,5 հազար դոլարի եկամտի մասին, որից 169,8 դոլարն ուղղվել է 2022 թվականին դաշնային հարկերի վճարմանը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակված տվյալների՝ եկամտահարկի դրույքաչափը կազմել է 23,8 տոկոս։ Միացյալ Նահանգների ղեկավարը եւ նրա կինը նաեւ ավելի քան 29,000 դոլար հարկ են վճարել Դելավերում, որտեղ նրանք ընտանեկան տուն ունեն: Բացի այդ, նախագահական զույգը 20,1 հազար դոլար է նվիրաբերել բարեգործությանը։
Նվիրատվություններ են ստացել 20 բարեգործական ընկերություններ։ Ամենախոշոր նվիրատվությունը՝ 5 հազար դոլարի չափով, ստացել է ԱՄՆ-ի նախագահի հանգուցյալ որդու հիմնադրամը, որը զբաղվում է դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանությամբ։
Անցյալ տարի Սպիտակ տան ղեկավարը հաշվետվություն էր ներկայացրել 610 հազար դոլարի չափով ընտանեկան եկամտի մասին։





























