Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն աջակցում են Եվրոպայի երկրներին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կարճ ժամկետում բանակցությունները վերսկսելու գործում։ Այս մասին Վան Վենբինն ասել է ճեպազրույցում։
«Չինաստանն աջակցում է եվրոպական կողմին, որը ղեկավարվում է սեփական հիմնարար եւ երկարաժամկետ շահերով եւ ձգտում է կարճ ժամկետում վերսկսել խաղաղ բանակցությունները»,- ասել է նա։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է դիմել Չինաստանի իշխանություններին մի պլանով, որն, իր կարծիքով, կարող է հանգեցնել բանակցությունների Մոսկվայի եւ Կիեւի միջեւ։





























