Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը The New York Times թերթի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը, որը պատրաստում է Կիեւը:

Նա վստահություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակման հաջողության հարցում եւ կանխատեսել է, որ ամբողջ հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի: 

«Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ հավատում եմ, որ Ուկրաինան կպահպանի ուժեղ դիրքը։ Ես նաեւ կարծում եմ, որ մենք պետք է իրատես լինենք. չի լինի ոչ մի կախարդական պահ, երբ Ռուսաստանը փլուզվի»,-ասել է նա։