Ապրիլի 18-ին Պերուի Հանրապետության Կառավարական տանը տեղի է ունեցել Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես) Հովհաննես Վիրաբյանի հավատարմագրերի՝ Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա է եղել նաև երկրի արտաքին հարաբերությունների նախարար Անա Խերվասին:

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը: